AM
10 March 2006 - 11:44 AMT

Ապրիլի 10-ից հայ սպառողի համար գազի գինը կավելանա 52.2 տոկոսով

Ապրիլի 10-ից Հայաստանի ներքին սպառողի համար բնական գազի միջին արժեքը կկազմի 162.95$ հազար խորանարդ մետրի դիմաց, 168.4$-փոխարեն, որ առաջարկում է «Հայռուսգազարտ»-ը: Մինչեւ 10000 հազար խորանարդ մետր օգտագործող սպառողների համար գինը կկազմի 90 դրամ(20ցենտ) 1 խորանարդ մետրի դիմաց, ինչը գործող տարիֆից բարձր է 31 դրամով: 10000 մետր խորանարդից ավել օգտագործողների համար 1000 խորանարդ մետրի դիմաց գինը կկազմի 146.51$` անցյալ ամսվա փոխարժեքին համապատասխան: Գների փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի գինը Հայաստանի համար կավելանա գրեթե երկու անգամ. 56$-ից հասնելով 110$-ի` հազար խորանարդ մետր գազի դիմաց: Այսպիսի որոշում ընդունվեց Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից մարտի 10-ին: Բնակչության համար գազի գինը բարձրանում է մոտ 52.2 տոկոսով, իսկ ընկերությունների համար 85.2 տոկոսով: Գների փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի գինը Հայաստանի համար կավելանա գրեթե երկու անգամ. 56$-ից հասնելով 110$-ի` հազար խորանարդ մետր գազի դիմաց: «Հայռուսգազարտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն կարապետյանի խոսքերով, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Հայկական կողմը կարողացավ հասնել նրան, որ մինչ ապրիլի 1-ը գազի գինը կազմի 54$ հազար խորոնարդ մետրի համար: «Հաշվի առնելով այն փաստը, որ տարվա առաջին քառորդում բնակչությունը օգտագործում է տարվա ընդհանուր ցուցանիշի 1/2-ը, դա արդեն վատ արդյունք չէ: Առաջին քառորդում Հայաստանը կօգտագործի 700 մլն. խորանարդ մետր, որը կազմում է տարվա կտրվածքով օգտագործվող գազի 40 տոկոսը»,- նշել է Կարեն կարապետյանը, ավելացնելով, որ 2006 թվականին Հայաստան կներկրվի 1.7 մլրդ. խորանարդ մետր գազ, հայտնում է Regnum գործակալությունը: