AM
8 August 2013 - 12:37 AMT

Կթողարկվեն առաջին եվրապարտատոմսերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը:

Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` : Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ`Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: