Եթվպիայից ժամանած զինամթերքով բեռնված ռազմատրանսպորտային ինքնաթիռը այսօիր պայթել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջքից անմիջապես հետո:
Ինչպես ասել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը, «ինքնաթիռն այրվում է, նրա ներսում պայթում է զինամթերքը: Հրշեջները չեն կարողանում մարել բոցը»:
Անձնակազմի 5 անդամներից առնվազն մեկը զոհվել է, հայտարարել են օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






