AM
9 Օգոստոս 2013 - 09:28 AMT

Այսօրվանից Մոսկվայում և Պետերբուրգում խստացվում են տուգանքներն ապօրինի ներգաղթյալների համար

Այսօրվանից Մոսկվայում և Պետերբուրգում խստացվում են տուգանքներն ապօրինի ներգաղթյալների համար: Դա վերաբերում է նաև երկու քաղաքներին հարող շրջաններին: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը», հայտնել են Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամլո ծառայությունում:

Ներգաղթի կանոնների կամ հաշվառման կանոնների խախտման համար կսահմանվի 7 հազար ռուբլի տուգանք, որը կուղեկցվի վարչական արտաքսումով երկրից:

Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում նման խախտումների համար կպահպանվի 5 հազար ռուբլի տուգանքը: Սակայն կանոնների խախտման դեպքում նա չի խուսափի արտաքսումից, նախկինում դրան այլընտրանք էր տուգանքը: