Օգոստոսի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,576,701 ԱՄՆ դոլար 408.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,940,482 ԱՄՆ դոլար 409.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,780,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,730,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 58.9 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:






