AM
10 Օգոստոս 2013 - 08:42 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Եգիպտոսի ճգնաժամը խաղաղ հանգուցալուծում կունենա

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուսով է, որ Եգիպտոսի ճգնաժամը խաղաղ հանգուցալուծում կունենա: «Կարևոր է, որպեսզի իշխանությունները, ինչպես նաև հակակառավարական ուժերը, որքան հնարավոր է շուտ վերանայեն իրենց գործողություններն ու հայտարարությունները: Չէ որ ոմանք կարող են դրանք սադրիչ համարել»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Բան Կի Մունը հույս է հայտնել որ «Եգիպտոսի ժողովուրդը, որը ամենահզոր քաղաքակրթություններից մեկի ժառանգորդն է, կկարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակից», հայտնում է «Ինտերֆաքսը»: