AM
12 Օգոստոս 2013 - 08:57 AMT

Ռուստամ Իբրահիմբեկովն այնուամենայնիվ կառաջադրվի որպես Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու ընդդիմությունից

Որոշում է կայացվել Ռուստամ Իբրահիմբեկովին որպես Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային միության միասնական թեկնածու առաջադրելու մասին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նիստին ներկա էին Ազգային խորհրդի անդամ կուսակցությունների անդամները:

Մամուլի համար փակ նիստում որոշվել է Ռուստամ Իբրահիմբեկովին որպես Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային միության միասնական թեկնածու առաջադրելու մասին:

Նախաձեռնող խումբը կպատրաստի անհրաժեշտ փաստաթղթերն ու կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: