AM
12 August 2013 - 09:34 AMT

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Օգոստոսի 9-ին ժամը 19:20-ին վերականգնվեց Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 8-ին «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում վերանորոգման աշխատանքներ կատարելու պատճառով, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: