Իրաքում 16 մարդ է զոհվել և ևս 35 վիրավորվել է պայթյունի հետևանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նախկինում ասվում էր 8 զոհվածների մասին:
Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 80 կմ հեռավորության վրա: Պարզվել է, որ ահաբեկիչը պայթեցրել է ռումբը քաղաքային սրճարաններից մեկում:
Դեռևս ոչ ոք պատասխանատվությունը չի ստանձնել: Հայտնի է, որ այդ թաղամասում հիմնականում շիաներ են բնակվում:






