AM
13 Օգոստոս 2013 - 07:36 AMT

Բրազիլիայում բանտից 54 դեռահաս է փախել

Անկարգությունների ընթացքում նախօրեին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի բանտից 54 դեռահաս է փախել, հայտնում է Associated Press-ը բրազիլական ԶԼՄ-ների վրա հղումով: 29 պահապան վիրավորվել է:

Անչափահաս հանցագործները հրկիզել են ներքնակներն ու պատանդ վերցրել հաստատության պետին: Հետո նրան հիվանդանոց են տեղափոխել գլխի ու ողերի վնասվածքներով:

Անչափահաս հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու գործողությունը շարունակվում է քաղաքի մի քանի թաղամասերում: