Սեպտեմբերի 15-ից Ճապոնիայում ժամանակավորապես կդադարեցվի բոլոր ատոմային ռեակտորների աշխատանքը, հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները:
Միակ երկու աշխատող ռեակտորները կփակվեն հաջորդ ամիս պլանային ստուգման ու տեխզննման համար:
Բոլոր 50 ռեակտորները հանվել էին շահագործումից 2012թ. մայիսին՝ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո, հայտնում է «Ինտերֆաքսը»:






