Օգոստոսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,363 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.10 դրամ:
Այսօր 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.13 դրամ՝ օգոստոսի 12-ի համեմատ նվազելով 0.40 կետով : 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 541.85 դրամ՝ ավելանալով 0.20 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն նվազել է 0,05 կետով՝ մինչև 12.32 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: