AM
14 Օգոստոս 2013 - 07:51 AMT

Իտալիայի նախագահը հրաժարվել է չեղյալ հայտարարել Բերլուսկոնիի դատավճիռը

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարվել է չեղյալ հայտարարել դատարանի որոշումը, որով անցած ամիս նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մեղավոր ճանաչվեց եկամուտները թաքցնելու մեջ, հայտնում է BBC-ին:

Սակայն Նապոլիտանոն չի բացառել, որ կարող է ներում շնորհել վարչապետին «սահմանափակ հանգամանքների դեպքում»:

Իտալիայում մտավախություն ունեն, որ Բերլուսկոնիի հեռանալը իշխող կոալիցիայից կարող է տնտեսական աղետի վերածվել երկրի համար: