AM
14 Օգոստոս 2013 - 12:00 AMT

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Airbus 300 բեռնատար ինքնաթիռը

ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում վթարի է ենթարկվել UPS ավիաընկերության Airbus 300 բեռնատար ինքնաթիռը, հայտնում է CNN-ը:

Ավիավթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան տեղական ժամանակով, Բիրմինգեմ քաղաքին մոտենալիս:

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: