ԱՄՆ վարչակազմը խստորեն դատապարտել է ցուցարարների դեմ բռնության կիրառումը Եգիպտոսում: «Բռնությունն Եգիպտոսում ուժգին հարված էր ժողովրդավարությանն անցում կատարելու հույսերին»,-հայտարարել է լրագրողներին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Քերին նշել է, որ «Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունն ու զինվորականները, որոնք ուժի առավելություն ունեն, առանձնակի պատասխանատվություն են կրում հետագա բռնությունը կանխելու գործում»:
Ջենիֆեր Փսակին ճեպազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն հաշվի կառնի վերջին իրադարձությունները այդ երկրի հանդեպ քաղաքականություն մշակելիս, հայտնում է «Ինտերֆաքսը»:






