AM
15 August 2013 - 08:06 AMT

Wikileaks-ի գլխավոր իրազեկողն ափսոսում է, որ վնաս է հասցրել ԱՄՆ-ին

Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մեննինգը, որին մեղադրում են հազարավոր գաղտնի փաստաթղթեր Wikileaks-ին տրամադրելու մեջ, առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Բի-բի-սին:

Շարքային Մեննինգը հայտարարել է, որ ափսոսում է այն վնասի համար, որը հասցրել է ԱՄՆ ժողովրդին ու պետությանը: Բրեդլի Մեննինգը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ, նրան սպառնում է մինչև 90 տարվա ազատազրկում: