AM
15 Օգոստոս 2013 - 07:47 AMT

Սիրիայի իշխանությունները համաձայնվել են քիմզենքի առկայության վերաբերյալ ՄԱԿ տեսչական այցին

Սիրիայի իշխանությունները համաձայնվել են քիմզենքի առկայության վերաբերյալ ՄԱԿ տեսչական այցին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա հղումով: Առաջիկայում տեսուչները կսկսեն իրենց աշխատանքը Սիրիայում:

Փորձագետների թիմը կմնա Սիրիայում մոտ երկու շաբաթ: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ սիրիական կողմի համաձայնությունը «կենսականորեն անհրաժեշտ է» համագործակցության համար: