Չինական իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել «Ուտոր» թայֆունի սպառնալիքի պատճառով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մասնավորապես, մոտ 60 հազար մարդ է տարհանվել Մաոմին քաղաքից Գուանդուն գավառում, ևս 100 հազարը՝ Հայնան գավառից: Հոնգկոնգում փակվել են գրասենյակները, դպրոցներն ու դատարանները, չի գործում ֆոնդային բորսան, հայտնում է «Ինտերֆաքսը»:






