Boootube նոր կայքը հավաքել է YouTube-ի ամենավատ տեսագրությունները, գրում է The Verge-ը: Boootube-ը հավաքում է ամենացածր գնահատականները ստացած տեսագրությունները: Կայքում կա նաև «խմբագրության ընտրությունը» բաժինը. այնտեղ հավաքված են տեսագրություններ, որոնց վատ որակը կասկածից վեր է:
Գլխավոր էջում են մանկական յոգայի մասին տեսագրություն, ինչպես նաև ամերիկյան օրհներգի ամենաանհաջող կատարումը: Կայքը ստեղծել է հոլանդական Amphora.interactive ընկերությունը: