AM
15 Օգոստոս 2013 - 11:04 AMT

«Մահմեդական եղբայրները» մտադիր են երթով անցնել Կահիրեով

Եգիպտական «Մահմեդական եղբայրներ» շարժումը մտադիր է օրվա երկրորդ կեսին ցույց կազմակերպել Կահիրեում, որտեղ արտակարգ իրավիճակ է սահմանվել և պարետային ժամ է գործում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ շարժման հայտարարության վրա հղումով: «Երթերը նախատեսվում է անցկացնել օրվա երկրորդ կեսին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Եգիպտոսում անկարգությունների նոր ալիք բարձրացավ, երբ ոստիկանները ցրեցին նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների ճամբարները:

Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 464 մարդ, այդ թվում 43 ոստիկան: