Դաշնային ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բերնանկեի տեղակալ Ջանեթ Ելլենը համարվում է նրա ամենահավանական հետնորդը, թեև վերջին օրերին ավելի հավանական է համարվում ֆինանսների նախկին նախագահ Լորենս Սամմերսի թեկնածությունը:
«Ռոյթերս» գործակալության հարցումը ցույց է տվել, որ 39 տնտեսագետներից 26-ի կարծիքով հենց Ելլենը կստանձնի ԿԲ կառավարումը 2014թ. փետրվարին՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում:






