Եգիպտական «Մահմեդական եղբայրները» կոչ են անում «ցասման ուրբաթ» անցկացնել, որպես բողոքի նշան իշխանությունների գործողությունների դեմ, որոնք ցրում են բողոքի ցույցերը:
«Մահմեդական եղբայրները», որոնք դեմ են նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությանը, կոչ են արել իրենց կողմնակիցներին հավաքվել Կահիրեի Ռամզեսի հրապարակում:
Մինչդեռ Եգիպտոսի ներքին գործերի նախարարն արտոնել է անվտանգության ուժերի կողմից մարտական զենքի կիրառումը:






