ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Խոշիար Զեբարիի հետ՝ քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները: Քերին մատնանշել է երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Քերին նշել է, որ իրաքցի նախարարը առաջիկայում հանդիպում կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հետ: Քննարկվել է նաև Սիրիայում շարունակվող բռնությունը, գրում է trtrussian-ը:






