AM
16 Օգոստոս 2013 - 13:27 AMT

ՄԱԿ տեսուչները Սիրիայում կաշխատեն 14 օր

ՄԱԿ տեսուչները մոտակա օրերին կմեկնեն Սիրիա, որտեղ 14 օր շարունակ կհետաքննեն քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կողմերի համաձայնության դեպքում, այդ ժամկետը կարող է երկարաձգվել»,ասել է Լուկաշևիչը: Ըստ նրա, պայմանավորվածությունը փորձագետներ ուղարկելու վերաբերյալ ճամապարհ է բացում դեպի օբյեկտիվ հետաքննություն: