Դրամահավաք է սկսվել Սթիվ Ջոբսին հուշարձան կանգնեցնելու նպատակով: Այն աչքի կընկնի իր չափերով, որոնք համադրելի են Ազատության արձանի հետ, հայտնում է The Next Web-ը: Դրամահավաքն անցնում է IndieGoGo-ում, հեղինակներին 50 հազար է պահանջվում հսկայական հուշարձանի համար, իսկ հավաքել են նրանք դեռ 75 դոլար: Նվիրատվությունների դիմաց որպես նվեր կարելի է ստանալ Ջոբսի լուսանկարը, սև վերնաշապիկ կամ նրա ոճին հատուկ ջեմպեր, Ջոբսի կենսագրությունը, բացման տոմսեր կամ հուշարձանի պատվանդանին սեփական անունը տեսնելու իրավունք: 999 դոլար կարելի է ստանալ արձանի ստեղծմանը մասնակցելու համար:






