Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԹԴՎ) արտարժույթով և ազգային արժույթով «BB» մակարդակում, կանխատեսումը՝ կայուն:Միաժամանակ Հայաստանի «առաստաղային» վարկանիշը հաստատվել է «BB» մակարդակում, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակում:
Fitch-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ 2012-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 7,2 տոկոսով, սակայն աճը դանդաղել է 2013թ. երկրորդ եռամասյակում: Ակնկալվում է, որ 2013-15թթ. այն կհասնի 5%-ի, ինչն ավելի բարձր է, քան գործակալության նախկին կանխատեսումները: Զսպող գործոններ են բնական գազի ավելի բարձր գները և Ռուսաստանում աճի դանդաղումը Ինչ վերաբերում է բանկային ոլորտին, ապա ըստ Fitch-ի, բանկերի կողմից մասնավոր հատվածի վարկավորման աճը 2013թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 27%-ից դանդաղել է մինչև 16%: Հայաստանի ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկում արտարժութային վարկավորման սահմանափակման ուղղությամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: