AM
20 August 2013 - 08:26 AMT

2004 թվականից ի վեր Google-ը թանկացել է 10 անգամ

Google-ի որոնող ծառայության մեկ ակցիան օգոստոսի 19-ի սակարկությունների արդյունքում գնահատվել է 865,65 դոլար, իսկ ողջ ընկերությունը՝ 288 մլրդ դոլար: Այդպիսով 9 տարում, երբ Google-ի բաժնետոմսերը սակարկվում են Nasdaq բորսայում, ընկերության կապիտալիզացիան աճել է 10 անգամ:

Google-ը բորսա է դուրս եկել 2004թ. օգոստոսի 19-ին: Բաժնետոմսերը արժեթղթերի առաջնային տեղաբաշխման շրջանակներում սակարկվել են 85 դոլարի սահմանում մեկ հատի համար: Google-ի բաժնետոմսերը յուրօրինակ ռեկորդ սահմանեցին 2013թ. հուլիսին, երբ մեկ արժեթուղթը գնահատվում էր 920 դոլար, գրում է Lenta.ru-ն: