AM
20 Օգոստոս 2013 - 08:43 AMT

Ալի Աքբար Վելաեթի. Թեհրանն երբեք չի կասեցնի իր միջուկային ծրագիրը

Իրանի գերագույն առաջնորդի բարձրաստիճան խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանն երբեք չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պաշտոնական հռետորաբանությունը ավելի մեղմ կլինի:

Այաթոլլա Ալի Համենեիի միջուկային հարցերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելաեթի AP-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հասան Ռոուհանիի ընտրությունը նախագահի պաշտոնում նոր հնարավորություններ է բացում Արևմուտքի համար ավելի դրական երկխոսության համար:

Նա հայտարարել է նաև, որ վերջնական որոշումը միջուկային հարցերի վերաբերյալ ընդունում է ոչ թե նախագահն, այլ հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: