Օգոստոսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,410 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ:
Այսօր 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.35 դրամ՝ օգոստոսի 16-ի համեմատ նվազելով 0.07 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 544.10 դրամ՝ ավելանալով 2.06 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,02 կետով՝ մինչև 12.32 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: