AM
20 Օգոստոս 2013 - 14:02 AMT

Աբու Մազենի անձնական դեսպանորդը ժամանում է Մոսկվա

Իսրայելի հետ բանակցություններում Աբու Մազենի անձնական դեսպանորդ Սաիբ Արիկատը օգոստոսի 22-ին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Կողմերը կքննարկեն վերսկսված երկխոսությունը Պաղեստինի ինքնավարության ու Իսրայելի միջև, որոնց երկրորդ փուլը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին Երուսաղեմում: 5 ժամ տևած հանդիպման արդյունքները գաղտնի են պահվում: