Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին կմասնակցի Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի շրջանակներում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Իրանի Press TV հեռուստաալիքը:
«Շանհայի գագաթաժողովը շատ կարևոր է մեզ համար, նախագահը մտադիր է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթաժողովին մասնակից պետությունների ղեկավարների հետ: Ռոուհանիի և Պուտինի հանդիպումը Իրանի ծրագրի գլխավոր կետերից մեկը կլինի»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:






