Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ բացատրել է Պապի աթոռից հրաժարվելու իր դրդապատճառները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Աստված ասաց, որ ես հենց այդպես վարվեմ»,-պատմել է Բենեդիկտոսը՝ հավելելով, որ Աստված նրան չի հայտնվել որպես տեսիլք: Նա ասել է նաև, որ համոզվել է, որ այդ խորհուրդը ճիշտ էր տրված, երբ տեսնում է, թե ինչպես է կատարում իր պարտականությունները նրա հաջորդը:
Իչպես նշում է «Ռոյթերս» գործակալությունը, իր միստիկ փորձառության մասին Պապը պատմել է իր այցելուներից մեկին, որոնց նա ժամանակ առ ժամանակ ընդունում է Հռոմի արվարձանում գտնվող իր նստավայրում:






