Պրոֆեսիոնալ գիտական քննարկում կկազմակերպվի Ադբեջանի դասագրքերում հակաիրանական բովանդակության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Սեյեդ Աբբաս Արագչին:
«Այդ խնդրի հետ կապված որոշ պատմաբաններ իրենց բողոքն են հայտնել: Ակնկալվում է, որ մոտ ապագայում քննարկում կկազմակերպվի երկու երկրների գիտնականների մասնակցությամբ»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն պատմական հարցերում: Ադրբեջանի դասագրքերում Իրանի մի շարք հյուսիսային գավառներ ներկայացված են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորները հանդես եկան նախաձեռնությամբ, որի համաձայն առաջարկվում է վերանվանել երկիրը Հյուսիսային Ադրբեջան, հայտնում է Fars գործակալությունը:






