AM
23 Օգոստոս 2013 - 08:36 AMT

Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Լիբանանի տարածքին

Իսրայելի ՌՕՈւ օգոստոսի 23-ի առավոտյան հարված են հասցրել Բեյրութի արվարձանների թիրախներին ի պատասխան Լիբանանի տարածքից Իսրայելի հրթիռակոծմանը, գրում է «Հաարեց» թերթը՝ «ՑԱԽԱԼ-ի վրա հղումով:

Հարձակումը հաջող է եղել, բոլոր մասնակից ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են բազա, գրում է պարբերականը: ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը Լիբանանի իշխանություններին պատասխանատու է համարում իրենց երկրի տարածքում թշնամական ակտիվության համար: