AM
23 Օգոստոս 2013 - 10:52 AMT

Իսրայելը սպառնում է ավելի կոշտ միջոցներ կիրառել, եթե Լիբանանը չդադարեցնի հրթիռակոծությունները

Իսրայելի արձագանքը Լիբանանի կողմից հրթիռակոծությունների շարունակության դեպքում շատ ավելի կոշտ կլինի, քան ավիահարվածը, որ հասցվեց այս գիշեր, ուրբաթ օրը զգուշացրել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իցհակ Ահարանովիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելի ավիացիան ի պատասխան Լիբանանի տարածքից արձակած հրթիռների գրոհել է Բեյրութի ու Սիդոնի միջև գտնվող թիրախները, ենթադրաբար, Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի խմբավորման բազան:

Ըստ Իսրայելի ՊՆ ճշտված տվյալների, երկու լիբանանյան հրթիռ ընկել է Իսրայելի բնակավայրերում, մեկը՝ կասեցվել է ՀՕՊ «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով: