Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված է միջազգային հանրության ակնհայտ անգործությամբ ի դեմս արաբական աշխարհում շարունակվող արյունահեղության և պահանջում է ստեղծել այլընտրանքային ՄԱԿ:
Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում օգոստոսի 22-ին Էրդողանը հայտարարել է. «Եթե մենք իրոք գտնում ենք, որ աշխարհն ավելի մեծ է, քան ԱԽ 5 մշտական անդամները, ապա մյուս ազգերը պետք է սեփական ՄԱԿ-ը կազմակերպեն: Դա հնարավոր է անել: Այդպիսի քայլը կդրդի ՄԱԿ-ին բարեփոխումների գնալ»:
Էրդողանն առաջին անգամ պահանջեց բարեփոխել ՄԱԿ-ը ընթացիկ տարվա մայիսին՝ հայտարարելով, որ Անվտանգության խորհրդի 5 անդամները չեն կարող ներկայացնել ողջ աշխարհի շահերը:






