AM
24 Օգոստոս 2013 - 08:05 AMT

Լիբանանում զոհերի թիվը հասել է 47

Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած կրկնակի բռնարարքի զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է Associated Press գործակալությունը՝ իշխանությունների վրա հղումով:

Ավելի վաղ հայտարարվել էր 42 զոհի և շուրջ 500 վիրավորների մասին: Մոտ 300 մարդ մինչ օրս հիվանդանոցում է, նրանցից 65-ը կրիտիկական վիճակում են:

Տրիպոլիում ամիսներ շարունակ չեն մարում բախումները սունիների ու ալևիների միջև, որոնք տարբեր տեսակետներ ունեն Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում, որը երկու ճամբարի է կիսել Լիբանանի ողջ հանրությանը: