AM
24 Օգոստոս 2013 - 06:41 AMT

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Չեխիայում կկայանան 2013թ. հոկտեմբերին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Չեխիայում կկայանան 2013թ. հոկտեմբերին, հայտարարել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը, հայտնում է Բի-բի-սին:

Չեխ պատգամավորները ավելի վաղ քվեարկել էին խորհրդարանը լուծարելու օգտին, փորձելով դրանով զսպել ճգնաժամը, որի պատճառը կառավարաության հրաժարականն էր հունիսին, կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Ժամանակավոր կառավարությունը, որը նշանակել էր Միլոշ Զեմանը, չստացավ վստահության քվե: