AM
24 Օգոստոս 2013 - 11:54 AMT

Սիրիական զորքերը հայտնաբերել են ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքի պահեստ

Սիրիական զորքերը Դամասկոսի արվարձանում հայտնաբերել են ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքի պահեստ: Այդ մասին այսօր հայտնել է «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:

Մի քանի զինծառայողների մոտ շնչահեղձության նոպա է սկսվել, նրանց շտապ տեղափոխել են հոսպիտալ: Տուժածնեի ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն մի քանիսի վիճակը կրիտիկական է: