AM
26 Օգոստոս 2013 - 07:32 AMT

Չինաստանում թայֆունից տուժածների թիվը հասել է 200 հազարի

Չինաստանի հարավում «Տրամի» թայֆունից մոտ 200 հազար մարդ է տուժել, ևս երկուսը զոհվել են: Այդ մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Թայֆունի պատճառով իշխանությունները ստիպված էին տարհանել շուրջ 4,4 հազար մարդ: Տարերքի հետևանքով հեղեղվել են 6,17 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ, վնասվել է 492 տուն:

Ըստ պաշտոնական տվյալների, անմիջական տնտեսական վնասը թայֆունից գնահատվում է 4,13 մլն դոլար: