AM
26 Օգոստոս 2013 - 07:37 AMT

ՄԱԿ-ը չի կարող ստուգել զենքի առաքման փաստը Սիրիայի ընդդիմությանը

ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել սիրիական ընդդիմությանը արտերկրից սպառազինության խոշոր խմբաքանակի առաքման մասին հաղորդագրությունները, սակայն հակամարտության հետագա ռազմականացումը վտանգավոր է, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի սահմանով Սիրիա է տեղափոխվել 400 տոննա սպառազինություն ուժեղացնելու համար ընդդիմության դիրքերը:

Հակամարտությունը Սիրիայում չի դադարում 2011թ. մարտից, այն արդեն խլել է 100 հազար մարդու կյանք: