AM
26 Օգոստոս 2013 - 07:44 AMT

Հոսնի Մուբարաքը կրկին կանգնել է դատարանի առջև

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որին հինգշաբթի գրավի դիմաց ազատ էին արձակել բանտից և տնային կալանքի ենթարկել, կրկին կանգնել է դատարանի առջև: Նրան մեղադրում են բռնություն հրահրելու մեջ՝ 2011թ. իր դեմ ապստամբության ժամանակ:

Մուբարաքը դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն նրան հաջողվեց հասնել գործի վերանայման: Նրանից հանեցին մեղադրանքները: Նրա հետ միասին 2011թ. ցուցարարների մահվան մեղասկցության համար մեղադրվում է նաև Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարը, հատուկ ծառայությունների 6 նախկին ներկայացուցիչներ և նրա երկու որդիները: Մուբարաքը ճաղերի ետևում երկու տարի անցկացրեց, հայտնում է BBC-ին: