Վրաստանի նախագահի «Ժողովրդավարական շարժման» թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պահանջում է դուրս բերել վրացական ռազմական զորակազմն Աֆղանստանից: «Մեր զինվորականներն անելիք չունեն Աֆղանստանում: Կարծում եմ, որ մի տարին բավական էր 1,5 հազար զինվորականի դուրս բերելու համար, սակայն Վրաստանի նոր իշխանությունները դա չարեցին և մենք 20 երիտասարդ կորցրեցինք»,-հայտարարել է Բուրջանաձեն Կախեթում հանդիպելով ընտրողների հետ:
«Բալթիայի երկրները Աֆղանստան 5, 10, 15 մարդ են գործուղել, իսկ մենք, Միխայիլ Սահակաշվիլիին հաճոյանալով, այնտեղ 1500 մարդ ենք գործուղել»,-ասել է նախագահության թեկնածուն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:






