AM
28 Օգոստոս 2013 - 08:09 AMT

Նոր Զելանդիայի հյուսիսում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի հյուսիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 288 կմ հեռավորության վրա Ռաուլ արշիպելագից դեպի հյուսիս-արևմուտք, խորությունը 488 կմ է:

Տեղեկություններ ավերածությունների ու տուժածների մասին չկան: