AM
28 Օգոստոս 2013 - 09:01 AMT

«Սիրիայի էլեկտրոնային բանակը» հայտարարում է Twitter-ը կոտրելու մասին

«Սիրիայի էլեկտրոնային բանակը» հայտարարում է Twitter-ը կոտրելու և դոմենը վերահսկելու մասին, հայտնում է չորեքշաբթի ամերիկյան Business Insider հրատարակությունը: Կայքի դոմենային ռեգիստրը կոտրելու մասին հաքերները հայտնել են կայքի աքաունթում:

Որպես դոմենի ադմինիստրատոր նշված է SEA-ն, «ադմինիստրատորի էլեկտրոնային հասցե» վանդակում ավելացված է [email protected] հասցեն:

Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն աշխատում է խնդրի վրա և ավելի ուշ կհայտնի մանրամասները: SEA հաքերները նաև կոտրել են առաջատար ամերիկայն ԶԼՄ-ների՝ New York Post-ի և Huffington Post-ի կայքերը: