AM
28 Օգոստոս 2013 - 07:45 AMT

Եգիպտոսը դեմ է օտարերկրյա ռազմական միջամտությանը Սիրիայում

«Եգիպտոսը դեմ է օտարերկրյա ռազմական միջամտությանը Սիրիայում, մենք գտնում ենք, որ քաղաքական լուծումը միակ ելքն է ճգնաժամից: Եգիպտոսը սատարում է «Ժնև-2» խորհրդաժողովի անցկացմանը»,-հայտարարել է ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին Կահիրեում:

Նա նշել է, որ Եգիպտոսը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը, և ոչ միայն Սիրիայում: «Պատասխանատվության հարցը պետք է հիմնված լինի հստակ տեղեկությունների վրա՝ որոշելու համար, թե ով է պատասխանատու Գուտայում քիմիական հարձակման համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Եգիպտոսը չի սատարում ջիհադիստներին Սիրիայում, գրում է Al Ahram-ը: