AM
28 Օգոստոս 2013 - 08:52 AMT

Ավստրալիան հնարավոր է համարում ուժային ակցիաների անցկացումը Սիրիայի դեմ

Ավստրալիան, որը սեպտեմբերի 1-ից կստանձնի նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում, հնարավոր է համարում ուժային ակցիաների անցկացումը Սիրիայի դեմ, նույնիսկ առանց ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Քարը հայտարարել է, որ եթե ապացուցվի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը, միջազգային հանրությունը պատասխան գործողությունների իրավունք կունենա, նույնիսկ եթե դրանք համաձայնեցված չլինեն ՄԱԿ ԱԽ-ում: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ավստրալիային, որպես ՄԱԿ ԱԽ նախագահ անհրաժեշտ կլինի նաև ԱԽ մշտական անդամների՝ Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությունը: