AM
29 Օգոստոս 2013 - 12:31 AMT

Ռուսաստանը կհզորացնի ռազմածովային նավատորմը Միջերկրական ծովում

Ռուսաստանը կհզորացնի ռազմածովային նավատորմը Միջերկրական ծովում՝ Սիրիայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Գլխավոր շտաբում սեփական աղբյուրների վրա հղումով:

ՌԴ ՌԾՈւ գլխավոր հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Միջերկրական ծովում խմբավորման նորացումը ծրագրային է ու կապ չունի Սիրիայում իրավիճակի հետ:

Թեև խմբավորումը չի ստացել որևէ մեկի հետ պատերազմելու հրահանգ, պատրաստ է ցանկացած գործողության՝ պաշտպանելու համար Ռուսաստանի ազգային շահերը տարածաշրջանում: