AM
30 Օգոստոս 2013 - 07:54 AMT

Իրաքում ահաբեկչությունների հետևանքով 24 մարդ է զոհվել

Իրաքում ահաբեկչությունների հետևանքով 24 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սամարրա քաղաքի շուկայում, Բաղդադից դեպի հյուսիս, որտեղ պայթել է պայթուցիկով լցոնված բեռնատարը: Ըստ ոստիկանության, զոհվել է 18 և վիրավորվել է 32 մարդ: Սամարրան առավելապես սունիների քաղաք է, որտեղ գտնվում է նաև շիաների պաշտամունքային տաճարը: