AM
30 Օգոստոս 2013 - 07:56 AMT

Սպիտակ տունը ապացույցներ է ներկայացրել, որ Սիրիայում քիմիական գրոհի ետևում Ասադն է կանգնած

Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է կոնգրեսին այն, ինչ կոչվում է «նոր վկայություն» այն բանի, որ Սիրիայում քիմիական գրոհի ետևում Ասադն է կանգնած, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Սակայն ռազմական գործողության հարցում Սպիտակ տունը հանդիպել է երկու ամերիկայն կուսակցությունների ուժեղ դիմադրության, հավելյալ՝ գործողությանը մասնակցելուց հրաժարվել է առանցքային դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան:

Օբամայի օգնականները ներկայացրել են սիրիացի պաշտոնյաների հաղորդագրություններն ու վկայությունները Դամասկոսի արվարձաններում սիրիական զորքերի տեղափոխության մասին: